loader
MacBook Air, iPad Pro. Apple-ը նորույթներ է ներկայացրել 

MacBook Air, iPad Pro. Apple-ը նորույթներ է ներկայացրել 

Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր սարքերը՝ Retina դիսփլեյով, վերամշակված ալյումինից կորպուսով MacBook Air-ը, որը հասանելի է 3 գույներով (մուգ-մոխրագույն, արծաթագույն, ոսկեգույն), հագեցած է i5 պրոցեսորի 8-րդ սերնդով, Touch ID մատնահետքերի սքաներով և 1,24 կգ քաշ ունի: Մինիմալ կոմպլեկտացիայով նոթբուքի արժեքը 1,599 դոլար է:

Բացի այդ, Apple-ը ցուցադրել է 2014 թվականից առայսօր առաջին անգամ թարմացված Mac mini համակարգիչը, որը, նույնպես, վերամշակված ալյումինից կորպուս ունի, 64 Գբ օպերատիվ հիշողություն: Mac mini-ի արժեքը 1,049 դոլար է:

Ընկերությունը ներկայացրել է iPad Pro պլանշետի հաջորդ սերունդը՝ բարակ վահանակներով, ռանաց «տնային» կոճակի և ականջակալների անցքի, Face ID ֆունկցիայով և USB-C անցքով: Նրա օգնությամբ կից կարելի է միացնել արտաքին աքսեսուարները, այլ սարքեր լիցքավորել: Նոր iPad Pro-ն հասանելի է 11- և 12-դյույմ էկրանով, Apple Pencil ստիլուսը միանում է մագնիսի օգնությամբ և կարող է լիցքավորվել հենց այդ վիճակում:

Նոր iPad Pro-ն արժե 999 դոլար (11-դյույմ/Wi-Fi աջակցությամբ), 1,049 դոլար (11-դյույմ, sim-քարտով), 1,249 դոլար (12,9-դյույմ, Wi-Fi աջակցությամբ) և 1,429 դոլար (sim-քարտով): 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս