loader

Microsoft-ը նոր համակարգիչներ և անլար ականջակալներ է ներկայացրել (տեսանյութեր)

Microsoft ընկերությունը Surface շարքի թարմացված սարքավորումներ է ներկայացրել՝ Surface Pro 6 պլանշետը, Surface Laptop 2 նոութբուքը և Surface Studio 2 մոնոբլոկը, որոնց վաճառքը մեկնարկելու է հոկտեմբերի 16-ին:

Գիծը նաև անլար ականջակալներով է համալրվել:

Surface պլանշետի նոր տարբերակը 8-րդ սերնդի 4-միջուկային Intel պրոցեսոր է ստացել, որը թույլ է տալիս 1,5 անգամ ավել արագ աշխատել: Էկրանի չափը նույն է մնացել՝ 1,2 դյույմ, մարտկոցի աշխատանքային ժամկետը՝ մինչև 13,5 ժամ: Պլանշետի արժեքը 899 դոլար է:

Սերիայի Surface Laptop 2 նոութբուքի արժեքը 999 դոլար է, հասարակ մոդելի համար, որի արտադրողականությունն ավելացել է 85%-ով, աշխատանքը՝ մինչև 14,5 ժամ, SSD կրիչի ծավալը՝ 128 Գբ-ից մինչև 1 Տբ: Նոր Surface Studio 2-ը 28-դյույմ մոնիտոր է ստացել, որն, անհրաժեշտության դեպքում, կարելի է բերել հորիզոնական դիրքի: Մոնոբլոկն աշխատում է Intel Core i7 պրոցեսորով, հագեցած է 16 Գբ կամ 32 Գբ օպերատիվ հիշողությամբ, 1 Տբ կամ 2 Տբ ծավալով SSD-կրիչով, 4 հատ USB 3.0-պորտերով և USB-C պորտով, SDXC քարտերի համար սլոտով և 3,5 մմ ականջակալների համար անցքով. մեկնարկային գինը 3,499 դոլար:

Գծի նորույթը Surface անլար ականջակալներն են, որոնց կարելի է կառավարել Cortana ձայնային օգնականի միջոցով, որոնցում ներկառուցված են լիցքավորման համար USB-C պորտն ու ականջակալների համար 3,55 մմ անցքով, որը թույլ է տալիս նորույթն օգտագործել որպես սովորական ականջակալներ: Անլար ռեժիմում մեկ լիցքավորումից ականջակալները կարող են մինչև 15 ժամ աշխատել, լարով՝ մոտ 50 ժամ. նորույթի արժեքը 349 դոլար է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս