loader
NASA-ն և Google-ը Մարս մոլորակի մասին մանրամասն ինտերակտիվ քարտեզ են ստեղծել

NASA-ն և Google-ը Մարս մոլորակի մասին մանրամասն ինտերակտիվ քարտեզ են ստեղծել

Google ընկերությունը NASA գործակալության և Արիզոնա նահանգի համալսարանի հետ համատեղ, Մարս մոլորակի դետալիզացված ինտերակտիվ քարտեզ են մշակել, որի հիմքը դարձել է այդ մոլորակի մասին առայսօր ունեցած ողջ տեղեկատվությունը: Քարտեզը թույլ է տալիս տեսնել մոլորակի ծածկույթը 3 տարբերակներով՝ բարձրունքների տարբերությունը, տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրը:

Մենյուի օգնությամբ կարելի է մարսիանական լանդշաֆտի օբյեկտների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև տեսնել, թե որտեղ են գտնվում Երկիր մոլորակից ուղարկված տիեզերական ապարատները: Հայտնի է, որ Google-ը վաղուց է զբաղվում տիեզերական տարբեր օբյեկտների քարտեզների ստեղծմամբ, իսկ Google Earth Pro ծրագրի օգտատերերը կարող են Մարսը դիտել 3D-տարբերակով:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս