loader
Portal. Facebook-ը վիդեոզանգերի համար «խելացի» էկրաններ է թողարկել

Portal. Facebook-ը վիդեոզանգերի համար «խելացի» էկրաններ է թողարկել

Facebook-ը Portal սեփական «խելացի» սարքավորումների գիծ է ներկայացրել, որոնք հագեցած են վիդեոզանգերի համար նախատեսված էկրանով և տեսախցիկով: Այժմ օգտատերերը կարող են ընտրել 2 մոդելներից մեկը՝ 10,1 դյույմ էկրանով Portal (1280x800) և 15,6 դյույմ էկրանվ Portal+ (1920x1080): Երկու սարքերն էլ ունեն ձայնային կառավարման աջակցություն և աշխատում են Amazon-ի Alexa ձայնային օգնականով, ինչը թույլ է տալիս, շփվելուց բացի, իմանալ եղանակի տեսության մասին, մթերքների առաքում պատվիրել և կառավարել «խելացի» տունը: Portal-ի օգնությամբ, օգտատերերը կարող են զանգահարել նրանց, ում հետ շփվում են Facebook Messenger-ում: Զանգերին կարելի է պատասխանել Messenger հավելվածում կամ պլանշետում: Սարքը աջակցում է խմբային զանգերի ֆունկցիա, որոնցում կարող են մասնակցել մինչև 7 օգտատերեր:

Բացի այդ, Portal-ը կարող է զգալ օտար աղմուկներից արձագանքող ձայնը և տեսախցիկի շառավիղով հետևել մարդու տեղաշարժմանը: Զանգի մասնակիցներին նաև հասանելի են լրացված իրականության էֆեկտները և դիմակներ ավելացնելու հնարավորությունը: Portal-ը թույլ է տալիս երաժշտություն լսել Spotify, Pandora և Amazon Music սերվիսներում և Facebook Watch-ի միջոցով վիդեոներ դիտել: Միաժամանակ, նոր սարքերը չեն աշխատում YouTube, Netflix, HBO Now, Hulu և Amazon Prime Video սերվիսներով: Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ բոլոր զանգերը շիֆրավորված են և սոցցանցը չի կարող լսել, դիտել կամ պահպանել Portal-օգտատերերի խոսակցությունների բովանդակությունը: Այժմ հասանելի է Portal և Portal+ սարքերի նախապատվերը՝ 199 և 349 դոլարով: Երկու սարքերի գնման դեպքում, նրանց ընդհանուր արժեքը կկազմի 298 դոլար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս