loader

Spacex-ը հաջողությամբ թողարկել և հետ է վերադարձրել Falcon 9 կրիչ-հրթիռի առաջին աստիճանը

SpaceX ընկերությունը կալիֆոռնիական «Վանդենբերգ» տիեզերակայանից տիեզերք է ուղարկել SAOCOM-1A սպուտնիկը և հաջողությամբ Երկիր մոլորակ է վերադարձրել Falcon ( հրթիռ-կրիչի առաջին աստիճանը: Սա Falcon 9-ի Արևմտյան ափում առաջին վայրէջքն է՝ մինչ այդ, ընկերությունն այն իջեցնում էր ծովային պլատֆորմին:

Ընդհանուր առմամբ, այս տիպի հրթիռը Երկիր է վերադարձվել 30-րդ անգամ: Հայտնի է, որ Falcon 9-ի առաջին աստիճանը վայրէջք է կատարել ավտոմատ ռեժիմում, իսկ թռիչքն ու երկրային օրբիտայի սպուտնիկի դուրս գալը տևել է 9 րոպե: SpaceX-ը նախատեսում է այս աստիճանն օգտագործել ոչ պակաս, քան 100 անգամ, և այն վերանորոգման կարիք կունենա միայն յուրաքանչյուր 10-րդ թռիչքից հետո: Առաջին աստիճանի բազմակի օգտագործումը նվազեցնում է թողարկումների արժեքը:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս