loader
Toyota-ն RAV4 քրոսովերի հոբելյանական սերիա է թողարկել

Toyota-ն RAV4 քրոսովերի հոբելյանական սերիա է թողարկել

Toyota-ն թողարկել է RAV4 քրոսովերի հոբելյանական շարքը, որը Տոկիոյի ավտոսրահում առաջին անգամ ներկայացվել է 1993 թվականին և վերջերս նել է իր 25-ամյակը: Այս տարիների ընթացքում այս մեքենան ընտրել են աշխարհի 8,5 մլն գնորդները: Toyota RAV4 25th Anniversary ավտոմեքենաները բամպերային սև ներդիրներ, կողային հայելիների սև փայլուն կորպուսներ, տանիքային ռեյլինգներ, սև գույնի 18-դյույմ անվասկավառակներ, հոբելյանական հատուկ լոգոտիպ է ստացել:

Շարքը հագեցած է «Яндекс.Авто» պլատֆորմի հիման վրա մուլտիմեդիական համակարգով 8-դյույմ էկրանով, որը ձայնային կառավարմամբ միասնական ինտերֆեյսով միանգամից մի քանի օնլայն-սերվիսներ է միավորում: Հոբելյանական մոդելի հագեցվածության մեջ լրացուցիչ ընդգրկված է մեկ տարվա կանխավճարային թրաֆիկով ներկառուցված ինտերնետ-մոդեմը: Toyota RAV4 25th Anniversary-ի 2 լ շարժիչով մոդելային տարբերակը 30,000 դոլար է, 2,5 լ շարժիչով՝ 32,000 դոլար:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս