loader
Uber-ը բարձրացնում է ուղևորության արժեքը, որպեսզի վարորդներին էլեկտրամոբիլներին տեղափոխի

Uber-ը բարձրացնում է ուղևորության արժեքը, որպեսզի վարորդներին էլեկտրամոբիլներին տեղափոխի

Uber ծառայությունը մտադիր է օգնել իր վարորդներին, ավելի էկոլոգիական ավտոմեքենաներին անցնելու համար: Ընկերությունը, հաճախորդների փողերի հաշվին, 200 մլն ֆունտի հիմնադրամ է հավաքում:

Bloomberg-ի տեղեկատվությամբ, ուղևորների լրացուցիչ ծախսերը 20 ցենտ կկազմեն, և այս ամենը վերաբերում է միայն Լոնդոնի բնակիչներին: Ընկերությունը բացատրում է, որ հավաքված միջոցները պահպանվելու են վարորդների անձնական հաշիվներում: Եթե վարորդը շաբաթական 40 ժամ է աշխատում, ապա, ծրագրի շնորհիվ, կկարողանա նոր էլեկտրամոբիլի համար 4,500 ֆունտ հավաքել: Եթե վարորդը որոշի ընկերությունում աշխատանքից դուրս գալ ավելի շուտ, քան մեքենա գնի, ապա այդ գումարն ուղարկվելու է ընկերության այլ էկոլոգիական մտահղացումներին:

Հիշեցնենք, որ Uber-ը Լոնդոնում մտադիր է ամբողջությամբ էլեկտրամոբիլների անցնել մինչև 2025 թվականը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս