loader
Xiaomi-ն Մարս մոլորակում կյանքի համար տան պրոտոտիպ է ներկայացրել

Xiaomi-ն Մարս մոլորակում կյանքի համար տան պրոտոտիպ է ներկայացրել

Xiaomi բրենդը և Open Architecture չինական դիզայն-բյուրոն Մարս մոլորակում մարդկանց կացության համար տան պրոտոտիպ են ներկայացրել, որը Mars Case անվանումն է ստացել:

Տունը սպիտակ գույնի մոդուլի տեսք ունի (2,4 x 2,4 x 2մ): Ճարտարապետների մտահղացմամբ, Mars Case-ը ունակ է էներգիան, թթվածինը և ջուրը հետ վերադարձնել ինտեգրված համակարգին՝ տաքությունը, գազերը, կոնդենսացիան և էլեկտրոնային սարքերից այլ վնասակար էլեմենտները վերամշակելով. այսպիսով, կրճատվում է ռեսուրսների սպառումը:

Բացի այդ, տան բոլոր մասերը կարելի է դասավորել պահպանման կամ տրանսպորտացիայի համար, այն հնարավոր է սինքրոնացնել Xiaomi-ի այլ սարքավորումների հետ և սմարթֆոնի օգնությամբ կառավարել նրա համակարգերը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս