loader
Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության եռակողմ ձևաչափ են ստեղծում

Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության եռակողմ ձևաչափ են ստեղծում

Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան մարտի 6-ին Բաքվում կանցկացնեն քաղաքական խորհրդակցություններ, որոնց ժամանակ կքննարկվի համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծման հարցը, հայտնել է Կիևում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը, փոխանցում է minval.az կայքը:

Նա նշել է, որ այդ առիթով Բաքու կայցելեն Թուրքիայի և Ուկրաինայի փոխարտգործնախարարներ Ումիդ Յալչընը և Վասիլի Բոդնարը:

Կողմերը կքննարկեն քաղաքական, տնտեսական, մարդասիրական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների գործունեության շրջանակում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս