loader
Ադրբեջանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովում նավթահանքերի համատեղ մշակման հարցը

Ադրբեջանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովում նավթահանքերի համատեղ մշակման հարցը

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում մի շարք նավթահանքերի մշակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, «Թրենդ»-ին հայտնել է Իրանի նավթի հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան:

«Եթե այդ նախագիծն արդյունքներ տա, այն կլինի շրջադարձային կետ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցում: Այն կարող է մեծ շահ բերել երկու կողմերին: Համաձայնեցրել ենք համաձայնագրերի հիմնական դրույթները, որոնք պետք է ստորագրվեն Բաքվում»,- նշել է փոխնախարարը:

Նշենք, որ մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Բաքու, որի շրջանակում նախատեսված է 8 համաձայնագրի ստորագրում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս