loader
Աֆրիկյան պետությունները Թրամփից պահանջել են ներողություն խնդրել

Աֆրիկյան պետությունները Թրամփից պահանջել են ներողություն խնդրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս թույլ տված արտահայտությունից «չափազանց վրդովված» աֆրիկյան 54 պետության ներկայացուցիչներ նրանից պահանջել են ներողություն խնդրել, գրում է The Times of Israel-ը: Նշենք, որ խոսքը վերաբերում է «աշխարհի կեղտոտ խորշերից ԱՄՆ եկող ներգաղթյալների» մասին Թրամփի վերջին հայտարարությանը:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի հայտարարության տարածումից հետո, ՄԱԿ-ում աֆրիկյան պետությունների դեսպաններն արտահերթ նիստ են անցկացրել Թրամփի ասածը վերլուծելու համար:

Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Աֆրիկայի ու աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց վարկաբեկելու շարունակական միտման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս