loader
Ահաբեկչություն՝ Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 13 զոհ, 50 վիրավոր

Ահաբեկչություն՝ Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 13 զոհ, 50 վիրավոր

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: 

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն տեղեկացրել է, որ 13 անձ զոհվել է, 50 քաղաքացի վիրավոր են:

«Այս պահի դրությամբ կա 13 զոհ, 50 վիրավոր: Տուժածներից մեծ մասը դեռահասներ են: 20 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Մյուս տվյալներն այս պահին ճշտվում են»,- հաղորդել է նա:

Ավելի ուշ, ՌԴ Քննչական կոմիտեն Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է տուժածներին ցուցաբերել համապատասխան օգնություն:

Կերչ է ժամանել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

 



 

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս