loader
ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը

ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը

Ամերիկայի Ձայն

Հանդես գալով Վաշինգոնի «Ժառանգություն» հիմնադրամում`ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկայացրել է պահանջների մի ցանկ, որոնք ըստ Վաշինգտոնի, պիտի ներառվեն Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքում: Անհամաձայնության դեպքում, Վաշինգտոնը սպառնում է խիստ պատժամիջոցներով:

Փոմփեոն ներկայացրել է Իրանի հետ միջուկային գործարքում նոր պահանջների մի ցանկ, եւ սպառնացել, որ իր վարքագծում փոփոխություններ չիրականացնելու դեպքում Իրանը կհայտնվի իր տնտեսության համար կործանարար պատժամիջոցների ներքո:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին էր նախագահ Թրամփն իր երկիրը դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից:

Որեւէ նոր գործարք կնքելու դեպքում, ըստ Փոմփեոյի, Իրանը պիտի անորոշ ժամանակով հրաժարվի միջուկային զենքերի ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններից, ավարտի բալիստիկ հրթիռների արտադրությունը եւ դադարեցնի Մերձավոր Արեւելքում իր ‘’ապակայունացնող գործունեությունը’’:

‘’ԱՄՆ-ը պիտի վստահ լինի, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք կրելու կարողություն’’, ասել է Փոմփեոն:

Եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, Միացյալ Նահանգները ‘’ուժի մեջ կդնի ֆինանսական աննախադեպ ճնշամիջոցներ’’, հայտարարել է Փոմփեոն:

Նրա խոսքերով, ‘’Դա կլինի պատմության մեջ մինչ այժմ իրականացված ամենախիստ պատժամիջոցը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս