loader
ԱՄՆ պետդեպը՝ Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին

ԱՄՆ պետդեպը՝ Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հաղթանակը Ռուսաստանի նախագահական ընտրություններում սպասելի էր, և ուշադրություն հրավիրել քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումներին:

«Նախևառաջ, պարզապես կցանկանայի նշել, որ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել նրանում, որ Վլադիմիր Պուտինը վերընտրվել է և մնացել Ռուսաստանի առաջնորդ: Արդեն երկար ժամանակ խոսում ենք շատ ազատությունների սահմանափակման մասին, որոնցից ՌԴ-ում պետք է օգտվեին, բայց չունեն նման հնարավորություն»,- նշել է Նոյերթը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ուշադիր հետևել են Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրակացություններին:

«Նրանք նախնական զեկույց են հրապարակել ընտրությունների վերաբերյալ: Հիմք չունենք կասկածելու, որ այդ զեկույցի եզրակացությունները ճիշտ չեն: Ունենք այդ եզրակացություններին վստահելու բոլոր պատճառները»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ, ինչպես ասվում է փաստաթղթում, Ռուսաստանում ընտրությունները «տեղի են ունեցել չափազանց վերահսկվող իրավական և քաղաքական միջավայրում և ուղեկցվել են քննադատության մշտական ճնշումներով»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս