loader
ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆորնիան բաժանել երկու նահանգի

ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆորնիան բաժանել երկու նահանգի

ԱՄՆ քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆորնիա նահանգի ստեղծման օգտին, քանի որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը դարձել է «անկառավարելի», ասված է Կալիֆորնիայից անկախանալու հռչակագրում, հաղորդում է New York Post-ը:

«Նոր Կալիֆորնիան զարգացման ընթացքի մեջ գտնվող նոր նահանգ է»,- հաղորդվում է փաստաթղթում: Նախաձեռնողների համաձայն՝ Կալիֆորնիան անկառավարելի է դարձել բարձր հարկերի պատճառով:

Ինչպես նշվում է փաստաթղթում, Նոր Կալիֆորնիայի բնակչությունը կարող է կազմել 15 միլիոն մարդ: Այն ներառելու է հիմնականում գյուղական տարածքները, նշվում է փաստաթղթում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս