loader
ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը

ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը

ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը։ Այս մասին ելույթով հանդես է եկել պետքարտուղար Ռեքս Թիլրեսոնը։

Թիլերսոնը, ընդունելով Սիրիայում իր երկրի նախկին անարդյունավետ գործունեությունը, ներկայացնում է դիվանագիտական ու ռազմական գործունեությունը վերաակտիվացնելու նոր ծրագրերն ու ուղղությունները։

Նրա խոսքերով, Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում ազատագրված տարածքներում կայունություն հաստատելու բոլոր ջանքերը և թշնամական մթնոլորտը մեղեմելու փորձերը, որոնք պայմաններ առաջ կբերեն Ասադի իշխանությունից հետո քաղաքական կարգավորման համար։ Կարևորում է Սիրիայի հյուսիսում, իր խոսքերով, ահաբեկչական սպառնալիքը վերացնելու համար Թուրքիայի հետ աշխատանքը և Իրանի «չարասիրտ ներգործությունն» այստեղ կրճատելու ջանքերը։

Ինչպես Մերձակա Արևելքի հարցերով հաստատության արաբական բաժնի քաղաքական փորձագետ Էնդրու Թեբլերն է ասել «Ամերիկայի Ձայն»-ին, Թիլերսոնի ելույթը սպառիչ էր, որը մի «կողմ դրեց Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունում նախկին անորոշությունը»։

Թեբլերը հիշեցնում է, որ թուրքերը ռազմական ուժեր են կուտակում Սիրիայի հետ սահմանին։ Նա ասում է, որ Թուրքիան այսօր հայտնվել է դժվարին կացության առջև, ու Անկարան կկարողանա աշխատել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ միայն սառը գլխի դատողության դեպքում։

Ինչ վերաբերում է Վիեննայում Սիրիայի շուրջ հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնելու ՄԱԿ-ի առաջարկին, Թաբլերն ասում է, թե շատ կարևոր է լինելու այն հանգամանքը, թե արդյոք Սիրիայի պատվիրակությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ, թե ոչ։

Դամասկոսից մինչ այժմ չկա արձագանք։ 

Ամերիկայի Ձայն

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս