loader
Անկարան ԱՄՆ-ից և Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում

Անկարան ԱՄՆ-ից և Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում

Թուրքիան Գազայի հատվածում իրավիճակի հետ կապված, որտեղ սպանվել է ավելի քան 50 պաղեստինցի, Միացյալ Նահանգներից և Իսրայելից հետ է կանչում իր դեսպաններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RT-ն:

 «Հանուն մեր պաղեստինցի եղբայրների հետ համերաշխության Գազայի հատվածում իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում զոհվածների կապակցությամբ վաղվանից Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվում», - ասել է նա:

Բացի այդ, Անկարան խորհրդակցությունների համար Վաշինգտոնից և Թել Ավիվից իր դեսպաններին հետ է կանչում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս