loader
Անկարան և ՆԱՏՕ-ն ողջունել են Սիրիայի դեմ հարվածները

Անկարան և ՆԱՏՕ-ն ողջունել են Սիրիայի դեմ հարվածները

Անկարան ողջունել է Սիրիայի տարածքի վրա արևմտյան կոալիցիայի իրականացրած հարձակումը ու այն դիտարկում է որպես պատասխան խաղաղ բնակչության դեմ պաշտոնական Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառմանը,  ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է rbc.ru-ն:

«Կոալիցիայի գործողությունները անցկացվել են Դումայի բնակիչների, ամբողջ մարդկության դեմ հարձակման ռեժիմի պայմաններում։ Ողջունում ենք այդ հարվածները, որոնք հիմա Դամասկոսի խղճի վրա են»,- ասվում է հայտարարության մեջ ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս աջակցություն է հայտնել հարվածներին, որոնք հասցվել են Սիրիային ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից, հայտնում է Ինտերֆաքսը։

«Աջակցությունս եմ հայտնում ակցիային, որը ձեռնարկել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան»,- ասել է նա։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս