loader
Բախումներ Կիևում ցուցարարների և ոստիկանների միջև

Բախումներ Կիևում ցուցարարների և ոստիկանների միջև

Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել նախագահ Պետրո Պորոշենկոյի ու գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի պաշտոնանկությունը պահանջող մի քանի հազար ցուցարարների և ոստիկանների միջև:

Կիևի ոստիկանության տվյալների համաձայն, 32 իրավապահ է վիրավորվել, երբ ցուցարարները փորձել են գրոհով գրավել Անկախության հրապարակի մոտ գտնվող «Հոկտեմբերյան պալատ» անվանումով շինությունը, ուր հաճախ համերգներ են կազմակերպվում:

Ցուցարարները գրոհի են անցել Պորոշենկոյին ընդդիմադիր՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունից հետո, թե այնտեղ է մտադիր հիմնել իր կենտրոնակայանը: Բախումների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս