loader
Չեխիան և ՄԱԿ-ը արձագանքել են Սիրիային հասցված հարվածներին

Չեխիան և ՄԱԿ-ը արձագանքել են Սիրիային հասցված հարվածներին

Չեխիայի Հանրապետությունը դիտարկում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ռազմական գործողությունը Սիրիայում որպես համաչափ պատասխան այն քիմիական հարձակումներին, որոնք իբրև իրականացրել են կառավարական ուժերը Դումա քաղաքում, հայտնում է Չեխիայի ԱԳն-ն.

«Չեխիայի Հանրապետությունը վերջին մի քանի օրերին վճռական դատապարտել է Դումայում քաղաքացիական բնակչության վրա բարբարոսական հարձակումը ու անհապաղ ու անկախ հետաքննության կոչ է արել: Այսօրվա ռազմական միջամտությունը ընկալվում է որպես հստակ ուղերձ ցանկացածին, ով կորոշի շարունակել քիմիական հարձակումների իրականացումը Սիրիայում»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մեկնաբանել է Սիրիային հասցված հարվածները.

«Ուշադիր հետևում էի Սիրիային հասցվող ավիահարվածների մասին հաղորդագրություններին, որոնք իրականացրել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Կան պարտավորություններ, մասնավորապես, երբ խոսքը խաղաղության, անվտանգության մասին է, պետք է գործել ՄԱԿ-ի Կանոնադրության ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Գուտերեշը։  

Նա չի դատապարտել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գործողությունները՝ հավելելով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ի ուսերին է ընկած խաղաղության պահպանման համար պատասխանատվությունը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս