loader
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն անվտանգ է ամերիկացիների ճանապարհորդությունների համար

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն անվտանգ է ամերիկացիների ճանապարհորդությունների համար

ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է քաղաքացիներին ճանապարհորդությունների անվտանգության մասին իրազեկելու նոր համակարգը, որի շրջանակում բոլոր երկրները բաժանված են 4 կարգի:

Հայաստանը հայտնվել է երկրների առաջին կարգում՝ Normal Precautions, այսինքն՝ ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետևել զգուշության սովորական միջոցառումների: Հարևան Վրաստանը նույնպես առաջին կարգում է:

Ադրբեջանը մտել է երկրորդ կարգի մեջ՝ Increased Caution, այսինքն՝ ուղևորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետևել: Նշվում է, որ սա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: 

Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են երրորդ կարգի մեջ՝ Reconsider Travel, այսինքն՝ «ուղևորվելուց առաջ մեկ ավելորդ անգամ ևս մտածեք»: Սա անվտանգության «լուրջ» սպառնալիք է նշանակում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս