loader
Դարոն Աճեմօղլու. Հայաստանը թևակոխեց զարգացման նոր փուլ (տեսանյութ)

Դարոն Աճեմօղլու. Հայաստանը թևակոխեց զարգացման նոր փուլ (տեսանյութ)

Անվանի հայազգի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցել է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ու զարգացման նոր հեռանկարների վերաբերյալ:

Անվանի հայազգի տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները և այդ ամենն անել ներքին համերաշխության պայմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: «Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը: Գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից»,-ասել է նա:

Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորն այրել են նախկին հակասությունները և հիմնվել նոր սկզբի վրա: «Հայաստանի համար խոստումնալից է, որ միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Հայաստանի արդեն իսկ գրանցված ձեռքբերումների բարձր գնահատականի ժամանակը»,-նշել է տնտեսագետը՝ զգուշացնելով, որ մարտահրավերներն անխուսափելի են:

Աճեմօղլուն նշում է, որ ստեղծված ոգևորիչ մթնոլորտում ցանկություն կա փորձել բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում: «Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր երիտասարդ կադրերով, միևնույն ժամանակ պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»,-ընդգծել է նա:

Աճեմօղլուն իրեն Հայաստանի կառավարության կազմում չի տեսնում, սակայն պատրաստ է օգնել: «Խոսքը կամուրջ կառուցելու մասին չէ, որպեսզի դրսից մասնագետ կա, կառուցի ու հեռանա: Իր երկիրը պետք է  կառուցի Հայաստանի քաղաքացին»,-ասել է անվանի տնտեսագետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս