loader
Դուբայում Երջանկության գլոբալ կոալիցիա է ստեղծվել

Դուբայում Երջանկության գլոբալ կոալիցիա է ստեղծվել

Դուբայում անցկացվող 6-րդ համաշխարհային կառավարական համաժողովի շրջանակում հայտարարվել է Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին: Դրանում ներառվել է 6 երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Մեքսիկան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան և Սլովենիան, փոխանցում է vesti.ru-ն:

Երջանկության գլոբալ կոալիցիայի ստորագրման արարողության ժամանակ անձամբ ներկա է եղել ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել անդամ 6 երկրի նախարարները:

«Ժամանակն է համախմբել աշխարհի երկրների կառավարությունների ջանքերը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու ու նրանց երջանկացնելու համար՝ նոր մոտեցումների ու մեխանիզմների ձևավորման նպատակով»,-ասել է Ալ Մաքթումը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս