Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթուղթը ստորագրվել է Աստանայում կայացած տնտեսական համաժողովի շրջանակում: Այն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլը, որը ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում կամ զրոյացում:
Նշվում է, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալը, որը նախորդ տարի կազմել է 2.7 մլրդ դոլար:
Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարով և այս ընթացքում կողմերը պետք է պայմանավորվեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ լիարժեք ձևաչափով համաձայնագրի կնքման շուրջ: