loader
ԵՄ-ն երկու գագաթնաժողով է անցկացնելու Բրյուսելում

ԵՄ-ն երկու գագաթնաժողով է անցկացնելու Բրյուսելում

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների միանգամից երկու գագաթնաժողով Է դեկտեմբերի 14-15-ին անցկացվելու Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առաջին հանդիպումը կկայանա առանց ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մասնակցության:

Այն նվիրված կլինի միգրացիայի հարցերին, ռազմական գործընկերության ծրագրի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացմանը, ինչի համար գագաթնաժողովին հրավիրված Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Կքննարկվեն նաև արտաքին քաղաքական խնդիրները, ներառյալ Դոնբասի իրադրությունը և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացման հարցը: Կարծարծվեն նաև Մերձավոր Արևելքի իրադրության կտրուկ սրվելը ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշումից հետո, և ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված դրությունը:

Երկրորդ գագաթնաժողովը, արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությամբ, ամբողջովին նվիրված կլինի ԵՄ կազմից այդ երկրի դուրս գալուն և դրա շուրջ շարունակվող բանակցությունների գործընթացին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս