loader
ԵՄ-ի երկրները Վրաստանի տասնյակ քաղաքացիների են վերադարձրել հայրենիք

ԵՄ-ի երկրները Վրաստանի տասնյակ քաղաքացիների են վերադարձրել հայրենիք

Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում, ասված է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:

Վրաստանի քաղաքացիներին հայրենիք են ուղարկել վրացական կողմի հետ ձևակերպված «Առանց թույլտվության բնակվող անձանց հայրենադարձման մասին» համաձայնագրի հիման վրա: Ավիաչվերթը պլանավորվել էր Վրաստանի ՆԳ նախարարության, Գերմանիայի դաշնային ոստիկանության և Եվրոպայի սահմանային ու առափնյա պահպանության գործակալության կոորդինացմամբ: Այդ քաղաքացիներին արտաքսել են Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից և Իսլանդիայից, քանի որ նրանք այլևս չէին բավարարում այդ երկրներում գտնվելու ռեժիմի պահանջներին:

Նախարարությունում նշել են, որ վերը նշված չվերթով հինգ մարդ վերադարձել է իր ցանկությամբ, փոխանցում է Sputnik-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս