loader
ԵՄ-ն կշարունակի Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերություններին պաշտպանելու մեխանիզմների մշակումը

ԵՄ-ն կշարունակի Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերություններին պաշտպանելու մեխանիզմների մշակումը

Եվրամիությունը մտադիր է շարունակել աշխատանքն Իրանում ներդրումներ կատարած եվրոպական ընկերությունների պաշտպանությանն ուղղված միջոցների և մեխանիզմների մշակման ուղղությամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Որոշել ենք շարունակել աշխատանքը Եվրամիության մեխանիզմների և միջոցների համակարգման հարցով, որոնք մշակվում են պաշտպանելու համար եվրոպական բիզնեսը, որն օրինական ներդրումներ է արել Իրանում:

Հավատում ենք, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը կասկածի տակ կդնի անվտանգությունը տարածաշրջանում և Եվրոպայում»,- հայտարարել է Մոգերինին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրից հեռանալու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը», - հայտարարել է Մոգերինին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս