loader
ԵՄ-ն հատուցելու է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից տուժած ընկերությունների վնասները

ԵՄ-ն հատուցելու է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից տուժած ընկերությունների վնասները

Եվրամիությունը քննարկում Է այն երկրներին օգնություն ցույց տալու հարցը, որոնք կտուժեն Իրանի հետ իր համագործակցության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից, մայիսի 20-ին հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերին:

«Թույլ կտա՞նք արդյոք ԱՄՆ-ին լինել ամբողջ աշխարհի տնտեսական ոստիկանը: Պաստասխանն Է՝ ոչ»,- հայտարարել Է Լը Մերը:

Նրա խոսքով՝ 1996 թվականի համաձայնագիրը Եվրամիությանը թույլ կտա ստանձնել այն բոլոր ծախսերը, որոնք ընկնում են Եվրոպայի՝ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների վրա:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց իրանական միջուկային գործարքից դուրս գալու և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, Վաշինգտոնը նախազգուշացրեց, որ կարող են լինել նոր սահմանափակիչ միջոցներ, որոնք կվերաբերեն Եվրոպայի՝ Իրանի հետ համագործակցող ընկերություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս