loader
ԵՄ. Պրոկրեմլյան ապատեղեկատվության արշավը կազմակերպված ռազմավարություն է

ԵՄ. Պրոկրեմլյան ապատեղեկատվության արշավը կազմակերպված ռազմավարություն է

Եվրոպական հանձնաժողովը և օրենսդիրները մեղադրում են Ռուսաստանին Եվրամիության դեմ ապատեղեկատվության արշավ սկսելու մեջ, որի նպատակն է խարխլել Միությունը։ Եվրոպացի պաշտոնյաները կազմակերպված ռուսական արշավի դեմ պայքարելու միջոցները խստացնելու կոչ են անում, փոխանցում է Ազատությունը:

Եվրամիության անվտանգության գծով հանձնակատար Ջուլիան Քինգը երեկ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է՝ կասկածներ ունեն, որ պրոկրեմլյան ապատեղեկատվության արշավը կազմակերպված ռազմավարություն է, որի նպատակն է նույն ապատեղեկատվությունը տարածել որքան հնարավոր է շատ լեզուներով և շատ միջոցներով ու հաճախականությամբ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս