loader
Էրդողան. Դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը

Էրդողան. Դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայում իրականում թատերական բեմականացում է և այժմ «վերածվել» է Թուրքիայի դեմ պայքարի:

Նման հայտարարություն Էրդողանն արել է՝ խոսելով ԱՄՆ-ի՝ Սիրիայի քուրդ զինյալներին ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ցուցաբերած աջակցության մասին:

«Ասում եք, թե ԻՊ-ի դեմ եք պայքարում, արդեն կես միլիարդ եք ծախսել և այժմ ցանկանում եք այդ թիվը հասցնել երեք միլիարդի: Իսկ քանի՞ ԻՊ-ական եք սպանել այս ընթացքում: Եկել է ժամանակը վերջ տալու այդ թատրոնին»,- ասել է Էրդողանն ու կոչ արել ԱՄՆ-ին «հանել դիմակները»:

Թուրքիայի նախագահը նաև պատասխանել է ամերիկացի գեներալներից մեկի այն հայտարարությանը, որն ասել էր, թե թուրքական ԶՈւ-ի՝ Մանբիջին հարվածելու դեպքում իրենք կոշտ պատասխան կտան:

«Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը», - ասել է Էրդողանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս