loader

Թուրքական ուժերը գրավել են Աֆրին քաղաքը (տեսանյութ)

«Աֆրին քաղաքը մեր վերահսկողության տակ է այս առավոտից», - այսօր հայտարարել է  նախագահ Ռեջեփ Էրդողանը`Գալիպոլիի ճակատամարտի 103 ամյակին նվիրված միջոցառումների ժամանակշ գրում է ria.ru-ն:

Աֆրինի լրատվական կենտրոնի հաղորդմամբ, թուրքական զինուժը հողին է հավասարեցրել քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանը, ինչն ըստ հաղորդագության, ոտնահարում է քրդերի պատմությունն ու մշակույթը:

Թուրքական ուժերը գրավել են նաև Աֆրինում քրդական ուժերի խոշոր զինապահեստներից մեկը։

Հաղորդվում է, որ տեղի քրդական խմբավորումները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն սիրիացի իրավապաշտպանները պնդում են, որ քաղաքի որոշ թաղամասերում մարտերը շարունակվում են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս