loader
Երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան զոհեր և տուժածներ

Երկրաշարժ՝ Ճապոնիայում. կան զոհեր և տուժածներ

Հունիսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:58-ին, (Գրինվիչի ժամանակով` հունիսի 17-ին, ժամը 22:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.830 և արևելյան երկայնության 135.610աշխարհագրական կոորդինատներով (Ճապոնիա, Տակացուկի քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 200 տուժած:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս