loader
Երկրաշարժ Իրանի արևելքում

Երկրաշարժ Իրանի արևելքում

4,9 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 11-ին տեղի ունեցել Իրանի արևելքում, հայտնել է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երևանի ժամանակով ժամը 07:18-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Շիրազ քաղաքից 484 կմ արևելք և Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 30 կմ խորության վրա էր:

Զոհերի ու ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս