loader
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայի տարածքում. կան զոհեր և տուժածներ

Երկրաշարժ՝ Ինդոնեզիայի տարածքում. կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:46-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.270 և արևելյան երկայնության 116.460 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Ըստ «Reuters» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 91 զոհ և 200-ից ավելի վիրավոր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս