loader
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը կնպաստի խաղաղ գործընթացի արագացմանը

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը կնպաստի խաղաղ գործընթացի արագացմանը

ԱՄՆ-ի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը կնպաստի խաղաղ գործընթացի արագացմանը,  հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Ռիա Նովոստի-ն:

Մեկնաբանելով, թե արդյոք Արևելյան Երուսաղեմը կարող է մնալ Պաղեստինի մայրաքաղաք, Հեյլին ասել է.

 «ԱՄՆ-ն կհարգի այն, ինչի մասին երկու կողմերը կպայմանավորվեն»:

 «Ես ուզում եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը և ամբողջ միջազգային հանրությունը հասկանան, որ դուք վախեցնում եք Իսրայելին, դուք չեք օգնում խաղաղ գործընթացին: Մենք ցանկանում ենք արդարացի վերաբերվել Իսրայելին և Պաղեստինին», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։ Նա նաև հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս