loader
Եվրահանձնաժողովը չեղարկեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ԵՄ-ի տարածքում

Եվրահանձնաժողովը չեղարկեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ԵՄ-ի տարածքում

Եվրահանձնաժողովը «մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն Է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ»՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Առաջին քայլը դարձել Է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում Է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում Է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից և չեղարկում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում:

Վստահության ամրապնդման միջոցների շրջանակում Եվրահանձնաժողովը կշարունակի Իրանի հետ սեկտորալ համագործակցության խորացումը և նրան օժանդակության ցուցաբերումը, ներառյալ Էներգետիկայի հատվածում, այդ թվում՝ միջին ու մանր ձեռնարկությունների համար: Որպես առաջին քայլ Էներգետիկայի և կլիմայի հարցերի եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն Թեհրան կայցելի արդեն այս հանգստյան օրերին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս