loader
Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Եվրախորհուրդը վճռականորեն դատապարտում է Սիրիայում շարունակվող Թուրքիայի ապօրինի գործողությունները։ Այս մասին հաղորդում է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, հայտնում է consilium.europa կայքը։

«Այս հարցը կբարձրացվի Վառնայում (Բուլղարիա), որտեղ մենք հույս ունենք լայն քննարկում կազմակերպել՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Ես գիտեմ, որ դա սովորական հանդիպում չի լինի: Այնուամենայնիվ, մենք հարևաններ ենք, և միմյանց հետ պարզ խոսելու միջոցներ պետք է գտնենք, ինչպես նաև համագործակցենք ոլորտներում, որոնք առնչվում են ընդհանուր շահերին»,-հայտարարել է Տուսկը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս