loader
Եվրոպաում ռուսական գազի քաղաքական նպատակները կասեցնելու ուղիները

Եվրոպաում ռուսական գազի քաղաքական նպատակները կասեցնելու ուղիները

Արեւելաեվրոպական մի քանի երկրներ բողոքում են Գերմանիան Ռուսաստանին կապող գազատարի կառուցման ծրագրի դեմ։ Հյուսիսային հոսք 2 նախագծով ռուսական գազը հասնելու է արեւմտյան Եվրոպա։ Քննադատներն ասում են, որ այսպիսով ավելի է մեծանում Ռուսաստանից Եվրոպայի կախվածությունը ու հարստանում նավթային պետական ընկերությունն այն ժամանակ, երբ Մոսկվային մեղադրում են Եվրոպան ապակայունացնելու ջանքերի մեջ։

2Օ19 թվականին կավարտվի Ռուսաստանը Գերմանիային կապող Հյուսիսային հոսք 2 գազատարի շինարարությունը, գազատար, որը կանցնի 1225 կիլոմետր ու որի համար կծախսվի 11 միլիարդ դոլար։ Մասնավոր այս նախագիծն իրականացնում են ՝՝Շել՛՛ եւ ռուսական պետական Գազպրոմ ընկերությունները։

Ռուսաստանի նախագահը ողջունում է նախագիծը՝ հայտարարելով, որ այն բացարձակապես անկախ է քաղաքականությունից։ Այն զուտ տնտեսական ու առեւտրային գործարք է, ասել է նա։
Իսկ հիմնականում արեւելաեւրոպական երկրները պնդում են, որ Եվրոպան չպետք է մեծ գործարքներ կնքի նախագահ Պուտինի հետ։
Ամենաբարձրն այս մասին հայտարարում են Էստոնիան, Լատվիան ու Լիտվան, որոնց արտգործնախարարներն անցած շաբաթ հանդիպում ունեցան ԱՄՆ-ի իրենց պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ։
Ինչպես Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերն է ասում, մեր օրերում անվտանգությունն ամենակարեւորն է։ 
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, այն դեմ է Հյուսիսային հոսք 2 նախագծին, եւ Ղրիմի բռնակցումից հետո պատժամիջոցների տակ է առել ռուսական ընկերություններին եւ արտասահմանյան այն ընկերություններին, որոնք ներգրավված են Ռուսաստանի էներգետիկայի բնագավառում։ Սակայն մինչ այժմ այդ պատժամիջոցները չեն տարածվել Հյուսիսային հոսանք 2-ի վրա։ 
Արեւելաեվրոպական երկրները կարծում են, որ իրենք նույնիսկ տնտեսական առումով ոչինչ չեն շահելու։

Ինչպես վերլուծաբան Նոյ Գորդոնն է ասում, ՝՝Կենտրոնական ու արեւելաեվրոպական երկրներում նույնիսկ կնկատվի գների աճ ու նրանք ավելի շատ կհայտնվեն ռուսական քաղաքական գազի կրճատումների վտանգի տակ։ Միայն Ուկրաինան տարանցիկ փոխադրումների բնագավառում ամեն տարի կկորցնի 2 միլիարդ դոլար՛՛։

Նախագծին դեմ է նաեւ Եվրոպական հանձնաժողովը, սակայն այն չունի իրավական որեւէ հիմք այն կասեցնելու համար։ Սակայն ունի հույս եվրոպական երկրներն իրար գազի խողովակաշարերով ավելի կապելու գործում ներդրումների ծրագիր։

Լեհաստանն ու Լիտվան արդեն իսկ կառուցել են հեղուկացված գազի պահոցներ, եւ Միացյալ Նահանգներն էլ ծրագրում է զարկ տալ դեպի Եվրոպա հեղուկ գազի արտահանումներին։

Այսինքն՝ գազը քաղաքական զենք կիրառելու Ռուսաստանի ծրագիրը կասեցնելու նպատակով իրականացվում են գազի կարիքը բավարարելու այլընտրանքային ծրագրեր։

Ամերիկայի Ձայն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս