loader
Գերմանիան  կոչ է անում  Ուկրաինայում ՄԱԿ-ի զինված առաքելություն տեղակայել

Գերմանիան  կոչ է անում Ուկրաինայում ՄԱԿ-ի զինված առաքելություն տեղակայել

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է մինչ Ռուսաստանի մարտին կայանալիք նախագահական ընտրությունները՝ Ուկրաինայի արևելքում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ զինված առաքելություն, հաղորդում է Unian-ը։

«Դա պետք է լինի ուժեղ, զինված առաքելություն, տեղակայված հակամարտության ամբողջ գոտում»,- Կիևում ասել է Զիգմար Գաբրիելը, հայտնելով որ Գերմանիան և Ֆրանսիան նման առաջակ են ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին:

Հունվարի 3-ին ուկրաինացի իր պաշտոնակից Պավլո Կլիմկինի հետ Կիևում վարած բանակցություններից հետո Զիգմար Գաբրիելը լրագրողներին ասել է, որ այդպիսի ուժերը էական կլինեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները չեն կարող գործոն լինել Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն տեղակայելու բանակցությունները հետաձգելու համար:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս