loader
«Համաս». Թրամփը բացել է դժոխքի դարպասները

«Համաս». Թրամփը բացել է դժոխքի դարպասները

Գազայում իշխող «Համաս» շարժումը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, «բացում է դժոխքի դարպասները», գրում է The Independent-ը, փոխանցում է korrespondent.net-ը:

«Թրամփի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ չի փոխի փաստը, որ Երուսաղեմն արաբական մուսուլմանական տարածք է» ,- ասվում է պաղեստինական շարժման հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ այդ որոշման հետևանքով տանուլ են տալիս թե՛ Թրամփը, թե՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս