loader
Հան. Թուրքիան և ԵՄ-ն պետք է կենտրոնանան ռազմավարական համագործակցության վրա

Հան. Թուրքիան և ԵՄ-ն պետք է կենտրոնանան ռազմավարական համագործակցության վրա

Թուրքիան և Եվրամիությունն առաջիկա տարիներին պետք է կենտրոնանան ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ ռազմավարական համագործակցության վրա, ասել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ հավելելով, որ այդ համագործակցությամբ հնարավոր կլինի երկկողմ հարաբերություններում լարվածություն չառաջացնող նոր նպատակներ ձևավորել, ինչը օգտակար կլինի և՛ ԵՄ-ի, և՛ Թուրքիայի համար:

Վերջինս նշել է, որ գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակման փաստը որևէ կերպ չի փոխում Թուրքիայի՝ որպես իրավական պետության ընդհանուր մտահոգիչ պատկերը։

«Այդ երկրում հազարավոր մարդիկ դեռևս ազատազրկված են՝ չունենալով անգամ մեղադրական ակտ։ Չենք կարող անտեսել այս լուրջ թերությունները», - ասել է Հանը՝ նշելով, որ Թուրքիայում իշխանությունները մինչ օրս մեծ ազդեցություն ունեն արդարադատության համակարգի վրա: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս