loader
ՀԱՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում

ՀԱՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը երեկ դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները: ՀԱՊԿ մշտական խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի տարածքում հրթիռային հարվածները խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը, պաշտպանելով Սիրիայի Արաբական Հանրապետության սուվերենությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հրթիռային հարվածները՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ: Դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս