loader
 Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների համար սահմանվել է ամառային ճաշացանկ

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների համար սահմանվել է ամառային ճաշացանկ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զինծառայողների կլիմայավարժման և շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճաններին ադապտացիոն միջոցառումների շրջանակներում փոփոխություններ են մտցվել զինվորական ճաշարանների ճաշացանկում, տեղեկացնում է tvzvezda.ru-ն:

Նոր ճաշացանկում ավելացվել են թարմ մրգեր, բանջարեղեն ու կանաչեղեն:

Սնվելու «շվեդական սեղան» համակարգերով սարքավորված զինվորական ճաշարաններում զինծառայողներին առաջարկվում են զանազան ճաշատեսակներ, որոնց ավելացված են երշիկեղեն, պելմենի, վարենիկի, լցոնված պղպեղ եւ այլն: Նաեւ ավելացված Է պանրի, կաթի ու կաթնաշոռի չափաքանակը: Հանգստյան ու տոնական օրերին հիմնական ճաշացանկին ավելացված են «քաղցր սեղաններ», ներառյալ խտացրած կաթ, բնական հյութեր, հրուշակեղեն ու խմորեղեն:

Զինծառայողների ախորժակը լավացնելու համար «Կամխուդ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային զորափորձարաններում, որտեղ ծովի մակարդակից բարձրությունը կազմում Է ավելի քան 2 հազար մետր, սննդակարգում ներառված են հավելյալ համեմունքներ ու կանաչեղեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս