loader
Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել մարդկանց արժանապատվությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 23-ին Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին հորդորել է հնարավորություններ որոնել ավելի արդարացի և համերաշխ հասարակական համակարգերի ստեղծման համար՝ «ունակ վերադարձնելու այն մարդկանց արժանապատվությունը, որոնք այսօր ապրում են վիթխարի անորոշության մեջ և նույնիսկ չեն կարողանում երազել ավելի լավ աշխարհի մասին»:

«Մշտական ֆինանսական անկայունությունը հարուցել է նոր խնդիրներ և լուրջ մարտահրավերներ, որոնց հետ ստիպված են գործ ունենալ կառավարությունները, ինչպիսիք են գործազրկության աճը, աղքատության զանազան ձևերի ավելացումը, սոցիալ-տնտեսական խզվածության ընդլայնումը և ստրկության նոր ձևերը»,- ասված է համաժողովի մասնակիցներին Ֆրանցիսկոս պապի հղած ուղերձում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Քահանայապետն առանձնահատուկ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ արդի գլոբալացված աշխարհում, որն առաջ է շարժվում ամեն գնով շահույթ ստանալու ձգտմամբ, տեխնոլոգիայի նույնիսկ ամենավերջին նվաճումները հաճախ նպաստում են հասարակության հետագա մասնատմանն ու անհատապաշտությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս