loader
Իրանում մարդատար ինքնաթիռ է կործանվել

Իրանում մարդատար ինքնաթիռ է կործանվել

Իրանի Սպահանի գավառում մարդատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել, հայտնում է vesti.ru-ն։

Ինքնաթիռում 60 մարդ է եղել: Ըստ տեղեկությունների՝  ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը:

Լրացված․

«Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք, ցավոք, բոլորը զոհվել են»,-հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորների թվում մեկ երեխա է եղել:

Լրացված․

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը․ «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս