loader
Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց

Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց

Կոռուպցիոն սկանդալի արդյունքում Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց: Վարչապետի պաշտոնում Մարիանո Ռախոյին կփոխարինի ընդդիմադիր սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով խորհրդարանում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում 180 պատգամավոր կողմ է քվեարկել, 169-ը՝ դեմ, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:

«Որպես դեմոկրատ ես ընդունում եմ խորհրդարանի որոշումը: Ինձ համար պատիվ էր նախագահել խորհրդարանը և հանձնել ավելի լավ Իսպանիա, քան ընդունել եմ: Թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր ինձնից նեղացել են. Շնորհակալ եմ բոլորից», - հայտարարել է 2011 թվականից կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Մարիանո Ռախոյը:

Ռախոյի հրաժարականի պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որն առնչվում է իշխող Ժողովրդական կուսակցության հետ: Դատարանը ավելի վաղ մեղավոր է ճանաչել կուսակցության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչների: Ինքը Ռախոյը հրաժարվում էր հեռանալ պաշտոնից՝ պնդելով, թե անձամբ չի մասնակցել մեքենայություններին և ոչ էլ տեղյակ է եղել, փոխանցում է Ազատությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս