loader
Կարասին. Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը վտանգում է մինսկյան համաձայնագրերը

Կարասին. Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը վտանգում է մինսկյան համաձայնագրերը

«Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու մասին պաշտոնական Վաշինգտոնի որոշումը խաթարում է մինսկյան համաձայնագրերի կատարման հեռանկարները», - Մոսկվայում ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Այս որոշումը ըստ էության վտանգում է 2015 թվականին Մինսկում կնքված համաձայնագրերի կատարմանն ուղղված բոլոր ջանքերը: Այս որոշումը նաև աջակցություն է Կիևում գործող «պատերազմի կուսակցությանը», որը Դոնբասի խնդիրը ցանկանում է լուծել ուժային ճանապարհով», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս