loader
Կասպշիկը վերընտրվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում

Կասպշիկը վերընտրվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մեկ տարով վերընտրվել է իր պաշտոնում: Ինչպես հայտնել են ԵԱՀԿ քարտուղարությունից, որոշումը կայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ:

Անջեյ Կասպշիկն անձնական ներկայացուցիչ է ընտրվում 21-րդ անգամ՝ այդ պաշտոնին լինելով 1997 թվականից ի վեր:

Մանդատի համաձայն՝ Կասպշիկը ներկայացնում է ԵԱՀԿ գործող նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս