loader

Կրակոցներ Դաղստանում. Զոհվածների թվում հայ կա (տեսանյութ)

Դաղստանի Կիզլյար քաղաքում  անհայտ անձն այսօր կրակ է բացել  եկեղեցուց դուրս եկող մարդկանց  ուղղությամբ:

Պաշտոնական տվյալնեով մահացել է 5 մարդ, կան վիրավորներ: Ըստ տեղի Քննչական կոմիտեի՝  հանցագործը ոչնչացվել է: Նա տեղի բնակիչ է եղել, ծնված  1995 թվականին:

Կիզլյարի քաղաքապետը աղբյուրին հայտնել է, որ տղամարդը սկսել է կրակել, երբ  մարդիկ դուրս էին գալիս եկեղեցական արարողությունից հետո:

Հարձակման արդյունքում 5 մարդ է զոհվել: Նրանցից 4-ը կանայք են, որոնք մահացել են տեղում, ևս մեկը կրծքավանդակի հատվածում ծանր վնասվածք է ստացել և մահացել է հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, 5 մարդ վիրավորվել է, այդ թվում նաև՝ իրավապահ մարմինների երկու աշխատակից:

Զոհվածների թվում է նաև հայազգի Նադեժդա Թերլիյանը։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս