loader
Կրեմլը արձագանքել է «Սկրիպալի գործում» ՌԴ-ի դերի մասին Թրամփի խոսքերին

Կրեմլը արձագանքել է «Սկրիպալի գործում» ՌԴ-ի դերի մասին Թրամփի խոսքերին

«Մոսկվան ոչ մի կապ չունի ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման հետ, և հակառակի համար ապացույցներ չկան», -  հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով ասել է, որ հավանական է, թե Ռուսաստանը պատասխանատու է կատարվածի համար, հաղորդում է rbc.ru-ն:

«Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ոչ մի կապ չունի Սկրիպալի թունավորման հետ: Այս դեպքում ակնհայտ է, որ ողջամիտ ապացույցներ չկան: Իհարկե, հնարավոր չենք համարում առանց հիմնավորման եզրակացություններ անել», - ավելացրել է նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս